«Նոայի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը կարող է տեղափոխվել հունական «Օլիմպիակոս», հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
Աղբյուրի համաձայն՝ «Օլիմպիակոսի» սկաուտներն ԱԵԿ-ի դեմ հանդիպումից հետո կապ են հաստատել երևանյան թիմի ղեկավարության հետ։ «Նոայի» ղեկավարությունը պարատասխանել է, որ այդ հարցը կքննարկեն, երբ ակումբը նվաճի Կոնֆերենցիաների Լիգայի հիմնական փուլի ուղեգիր։
Չանչարևիչը «Նոայում» հանդես է գալիս 2024 թվականի հունվարից։