«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոքերը խոսել է ծնողական դաստիարակության հարցում իր հոր խիստ մոտեցման մասին, որը վճռորոշ դեր է խաղացել նրա բնավորության ձևավորման գործում։
«Ես ատում էի հայրիկիս հետ ֆուտբոլային խաղերի գնալ: Անկախ նրանից լավ էի խաղում, թե վատ, վերադարձի ճանապարհին նստեցի մեքենան ու լաց էի լինում։ Ես նրան չեմ մեղադրում, քանի որ դա ինձ դարձրեց այն մարդն ու ֆուտբոլիստը, ինչպիսին ես եմ այսօր։
Իմ կարիերայի սկզբում ես միշտ փորձում էի ապացուցել, որ հայրս սխալ է։ Նա դա արեց, քանի որ հոգ էր տանում»,- Ուոքերի խոսքերն է մեջբերում Goal-ը։