«Չելսիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը կարող է կարիերան շարունակել «Ասթոն Վիլայում», հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ անգլիացու տրանսֆերով հետաքրքրված է անձամբ թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին։
Ստերլինգը ներկայումս որակազրկված է առաջին թիմի մարզումներից։ Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան 29-ամյա ֆուտբոլիստին հայտնել է, որ նոր մրցաշրջանում հույսը չի դնում նրա վրա։