«Ռեալը» պայմանագիր է կնքել 12-ամյա ֆուտբոլիստի հետ, ով հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոնա»

Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի մամուլի ծառայությունը հայտարարել է բելառուսցի 12-ամյա ֆուտբոլիստ Ալեքսեյ Մայորովի հետ պայմանագիր կնքելու մասին։

Ինչպես հաղորդում է Pressball-ը, ֆուտբոլիստը մերժել է «Բարսելոնային»՝ ընտրելով մադրիդյան ակումբը։

Մինչ «Ռեալը» Մայորովը հանդես է եկել իսպանական «Սերդանյոլա» թիմում։ Անցած մրցաշրջանում Ալեքսեյը խփել է 59 գոլ՝ մասնակցելով 22 հանդիպման։