ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի նախնական փուլը «Երևանը» մեկնարկում է հաղթանակով

ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի որակավորման նախնական փուլի D խմբի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Երևանը» կարողացավ 3:2 հաշվով առավելության հասնել «Մանչեսթեր Ֆուտզալի» նկատմամբ։

«Երևանի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռաֆիկ Մելիքյանը ևս մեկ անգամ աչքի ընկավ Արթուր Պատատյանը։ Մրցակցի կազմում պատասխան գոլերը խփեցին Ուրիել Արաուխոն և Ջորդան Էդջը։ Խմբային փուլի երկրորդ հանդիպումը «Երևանը» կանցկացնի օգոստոսի 23-ին ընդդեմ Նիդերլանդների չեմպիոն «Թայգերս Ռեորմունդի»։ Խմբի մյուս խաղում Նիդերլանդների չեմպիոնը չորս գնդակ է ուղարկել Թուրքիայի չեմպիոն «Շիշլիի» դարպասը՝ սեփականն ընդունելով մեկը՝ 4։1։