Քոնոր Գալախեր. «Կփորձեմ ամեն ինչ անել այս ակումբի համար»

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Քոնոր Գալախերը արձագանքել է «Չելսիից» Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելուն։

«Խաղադաշտում փորձում եմ ամեն ինչից մի փոքր անել: Ես միշտ տալիս եմ իմ առավելագույնը՝ խաղադաշտում թողնելով իմ ողջ ուժը։ Փորձում եմ գոլային պահեր ստեղծել, ինչպես նաև օգնել թիմին պաշտպանությունում, որքան կարող եմ։ Այնպես որ, ինչպես ասացի, ես փորձում եմ ամեն ինչ անել խաղադաշտում։

Ցանկանում եմ հնարավորինս օգնել ակումբին։ Մեր նպատակը տիտղոսներ նվաճելն է, հենց դրա համար եմ ես այստեղ։ Սա շատ մեծ ակումբ է, որն արդեն շատ տիտղոսներ է նվաճել, և հուսով եմ, որ մենք միասին կարող ենք ևս մի քանիսը նվաճել»,- Գալախերի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Գալախերը «Չելսիի» սան է։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում լոնդոնյան թիմի կազմում անցկացրած 50 խաղում դարձել է 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։