«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեդոն Սանչոն կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Չելսիում»։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ Սանչոն դարձել է լոնդոնյան թիմի նոր թիրախը։ «Մանչեսթեր Յունայթեդը» իրենց հերթին պատրաստ են քննարկել ֆուտբոլիստի վաճառքը, եթե նրա համար առաջարկեն առնվազն 45 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում անգլիացին վարձավճարով հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում»։