«Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենտ մոտ օրերս կարող է հեռանալ թիմից։
Ինչպես հայտնում է Diario AS-ը, «Բարսելոնան» պատրաստ է վաճառել 28-ամյա ֆուտբոլիստին։ Կատալոնական գրանդին պետք է շահույթ ներգրավել ֆինանսական վիճակը բարելավելու համար, ուստի թիմը պատրաստ կլինի քննարկել առաջարկները։
Այժմ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Պրեմիեր Լիգայի անանուն ներկայացուցիչները։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 40 մլն եվրո։ Մինչ Իսպանիա տեղափոխվելը կենտրոնական պաշտպանը հանդես է եկել Լոնդոնի «Չելսիում»։