«Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Միկել Մերինոյի տեղափոխությունը Լոնդոնի «Արսենալ» ժամանակի հարց է։
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ իսպանացին արդեն չորս տարվա պայմանագիր է կնքել «զինագործների» հետ։ Ինչպես ավելացնում է Ռոմանոն, «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան առանցքային դեր է խաղացել Մերինոյի՝ Լոնդոն տեղափոխվելու գործում։
Բացի «Արսենալից», Մերինոն կարիերան շարունակելու երկու այլ տարբերակ ուներ, սակայն նա հստակ ընտրեց «Արսենալը»։