Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը Իլկայ Գյունդողանի հեռանալուց հետո Գերմանիայի հավաքականում ավագի գլխավոր հավակնորդն է։
Ազգերի Լիգայում ազգային հավաքականի ելույթների մեկնարկից առաջ Կիմիխը համարվում է այս պաշտոնի հիմնական թեկնածուն։ Այս մասին հայտնում է Sky Sports De-ն։
29-ամյա Կիմիխը ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2016 թվականին և դրանից հետո անցկացրել է 91 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։