«Բրենթֆորդը» հայտարարել է «Լիվերպուլի» պաշտպան Սեպ վան դեն Բերգի հետ պայմանագիր կնքելու մասին։
22-ամյա հոլանդացին պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt պորտալը գործարքը գնահատել է 23,6 մլն եվրո։
Ֆուտբոլիստը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2019 թվականին և հիմնականում հանդես է եկել վարձավճարով։ Անգլիական թիմի կազմում պաշտպանը անցկացրել է ընդամենը 4 հանդիպում։