Դավիդ Ներեսը՝ «Նապոլիի» ֆուտբոլիստ

«Նապոլին» հայտարարել է «Բենֆիկայի» հարձակվող Դավիդ Ներեսի տեղափոխության մասին։

Իտալական ակումբը և 27-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր են կնքել մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ի տվյալներով՝ գործարքը կազմել է 28 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում Ներեսը «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։