Իսպանական «Վալենսիայի» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, անգլիական գրանդը համաձայնել է վրացի դարպասապահի տրանսֆերի համար վճարել 35 միլիոն եվրո։
Նշվում է, որ Մամարդաշվիլին առնվազն մեկ մրցաշրջան վարձավճարով հանդես կգա «չղջիկների» կազմում։ Իսպանիայի առաջնության անցած մրցաշրջանում դարպասապահը «Վալենսիայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ բաց թողնելով 41 գոլ։