«Չելսին» իր ֆուտբոլիստի ծառայությունները առաջարկել է «Մանչեսթեր Յունայթեդին»

«Չելսիի» պաշտպան Բեն Չիլվելի ապագան մնում է անորոշ։ Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան ֆուտբոլիստին ասել է, որ հույսը չի դնում նրա վրա։

Ինչպես հայտնում է talkSPORT-ը, 27-ամյա պաշտպանի ծառայություններն առաջարկվել են «Մանչեսթեր Յունայթեդին»։ 2020 թվականին «Չելսին» ֆուտբոլիստին 45 միլիոն ֆունտով գնեց «Լեսթերից»։

Նախորդ մրցաշրջանում Բեն Չիլվելը մասնակցել է ընդամենը 13 հանդիպման։ Լոնդոնցիների հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։