Goal-ը կազմել է ֆուտբոլի պատմության տրանսֆերային ձախողումների վարկանիշային աղյուսակը։
Առաջին հորիզոնականում է ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի՝ 2017 թվականին Դորտմունդի «Բորուսիայից» «Բարսելոնա» տեղափոխությունը։ Այնուհետև կատալոնական ակումբը ֆուտբոլիստի համար վճարեց 135 մլն եվրո։
Արդյունքում Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 185 հանդիպում, դարձել 40 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստը տեղափոխվել է ՊՍԺ 2022 թվականի ամռանը:
Պատմության 10 տրանսֆերային ձախողումները՝ ըստ Goal-ի.
1. Ուսման Դեմբելե (Ֆրանսիա) – Դորտմունդի «Բորուսիայից» «Բարսելոնա», 135 միլիոն եվրո (2017թ.)
2. Էդեն Ազար (Բելգիա) – «Չելսիից» «Ռեալ Մադրիդ», 120 միլիոն եվրո (2019թ.)
3. Ֆիլիպե Կոուտինյո (Բրազիլիա) – «Լիվերպուլից» «Բարսելոնա», 135 միլիոն եվրո (2018)
4. Պոլ Պոգբա (Ֆրանսիա) – «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ», 105 միլիոն եվրո (2016)
5. Ռոմելու Լուկակու (Բելգիա) – «Ինտերից» «Չելսի», 113 միլիոն եվրո (2021)
6. Ժոաու Ֆելիշ (Պորտուգալիա) – «Բենֆիկայից» «Ատլետիկո», 127 միլիոն եվրո (2019)
7. Նիկոլաս Պեպե – «Լիլից» «Արսենալ», 80 միլիոն եվրո (2019)
8. Հարի Մագուայր (Անգլիա) – «Լեսթերից» «Մանչեսթեր Յունայթեդ», 87 միլիոն եվրո (2019)
9. Անտուան Գրիզման (Ֆրանսիա) – «Ատլետիկոյից» «Բարսելոնա», 120 միլիոն եվրո (2019)
10. Ալվարո Մորատա (Իսպանիա) – «Ռեալից» «Չելսի», 66 միլիոն եվրո (2017):