«Կոմո» ֆուտբոլային ակումբն այս ամառ կարող է իրականացնել ևս մի քանի տրանսֆեր:
Նախկինում թիմին էին միացել ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը և իտալացի հարձակվող Անդրեա Բելոտին։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը վստահ է ևս երեք ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հարցում։
Մարզիչը ակնկալում է, որ թիմում կլինեն Սերխի Ռոբերտոն, ով հեռացել է «Բարսելոնայից», Նիկո Պազը Մադրիդի «Ռեալից» և Մաքսիմո Պերոնեն՝ «Մանչեսթեր Սիթիից»:
Ա Սերիայի 1-ին տուրի խաղում Ֆաբրեգասի թիմը Թուրինում 0։3 հաշվով պարտվեց «Յուվենտուսին»։