«Չելսին» կվաճառի թիմի հարձակվող Ռահիմ Ստերլինգին մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, հայտնում է The Sun-ը:
Ըստ աղբյուրի՝ հարձակվողը չի ցանկանում տեղափոխվել Սաուդյան Արաբիա, քանի որ նրա ընտանիքը գտնվում է Անգլիայում, իսկ անձամբ՝ ֆուտբոլիստը, ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայում։
Ստերլինգի համար առաջնահերթ տարբերակը Պրեմիեր Լիգայից որևէ ակումբ տեղափոխվելն է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»: