Մատս Հումելսը բանակցություններ է վարում իսպանական թիմի հետ

Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպան Մատս Հումելսը բանակցություններ է վարում «Մալյորկայի» հետ, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլատենբերգը։

35-ամյա գերմանացին Դորտմունդի «Բորուսիայից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է։

Հուլիսի վերջին նա մոտ էր «Բոլոնիա» տեղափոխվելուն, սակայն բուժզննումից հետո ժամանակ պահանջեց մտածելու համար։

Հաղորդվում էր, որ այս ամառ Հումելսի ծառայություններով հետաքրքրված էին նաև Լևերկուզենի «Բայերը» և Մադրիդի «Ռեալը»։

2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։