«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն շուտով կարող է դառնալ «Նապոլիի» ֆուտբոլիստ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ ակումբները մոտ են տեղափոխության հարցում համաձայնության գալուն։
Այսօր՝ օգոստոսի 22-ին, նախատեսվում է կողմերի ներկայացուցիչների հանդիպումը Լոնդոնում։