Ուեյն Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում կմասնակցի «Սելթիկի» դեմ լեգենդների հանդիպմանը

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Սելթիկի» լեգենդները սեպտեմբերի 7-ին Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կմրցեն միմյանց դեմ։

Այսօր՝ օգոստոսի 22-ին, հայտնի դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» ևս մեկ լեգենդար ֆուտբոլիստի անունը, ով կմասնակցի հանդիպմանը։ Դա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն Ուեյն Ռունին է:

Խաղից ստացված հասույթը տրամադրվելու է բարեգործությանը:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Ռունին 559 խաղում խփել է 253 գոլ։