Վրաստանի ազգային հավաքականի և «Վալենսիայի» դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին մոտ է կարիերան Մառախլապատ Ալբիոնում շարունակելուն, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա դարպասապահը պայմանագիր կկնքի «Լիվերպուլի» հետ: Մամարդաշվիլին հաջող բանակցություններ է վարել մերսիսայդյան ակումբի հետ և համաձայնեցրել է վեց տարվա պայմանագիր։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո: Նրա գործող պայմանագրի ժամկետը«Չղջիկների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։