Գոնսալո Գրեգորիոն լավագույններից մեկն է այս ցուցանիշով Եվրագավաթներում

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում «Նոան» հաղթեց սլովակական «Ռուժոմբերոկին»։

«Նոայի» հարձակվող Գոնսալո Գրեգորիոն հետաքրքիր նվաճման է հասել՝ հավասարվելով թիմակից Արդակ Դաշյանին և նախկին թիմակից Լուկա Յուրիչիչին։

Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում նա խփեց իր 6-րդ գոլը և հավասարվեց հայկական թիմերի լավագույն ռմբարկուներ Արտակ Դաշյանին ու Լուկա Յուրիչիչին։