Անդրեյ Լունինը մտափոխվել է իր ապագայի հարցում

Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը մտափոխվել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մադրիդյան թիմից հեռանալու մասին։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, ուկրաինացի 25-ամյա ֆուտբոլիստը որոշել է մնալ «արքայական» ակումբի ճամբարում մինչև իր պայմանագրի ավարտը, որը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը:

Հարկ է նշել, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարները գոհ են Լունինի որոշումից, սակայն ակումբը չի ցանկանում անվճար բաց թողնել Ուկրաինայի հավաքականի դարպասապահին հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Մինչ այս մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Լունինը կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգայի թոփ-ակումբներից մեկը։