Հայտնի է, թե ով կլինի 11-մետրանոց իրացնողը ՊՍԺ-ում Կիլիան Մբապպեից հետո

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դժվարանում է, թե ով պիտի իրացնի 11 մետրանոց հարվածները թիմում:

Իսպանացի մարզչի ընտրությունը սկզբում կիսապաշտպան Վիտինյան էր, սակայն թիմը հավանություն չտվեց այս որոշմանը. որոշ ֆուտբոլիստներ դեմ էին դրան, հայտնում է RMC Sport-ը։ Ըստ ամենայնի, ՊՍԺ-ում տարբեր ֆուտբոլիստներ 11 մետրանոցներ են իրացնելու: Հայտնի են միայն երկու առաջնահերթ թեկնածուներ՝ նույն Վիտինյան և Ուսման Դեմբելեն։

Լիգա 1-ի մեկնարկային առաջին տուրի խաղում Լուիս Էնրիկեի թիմը խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Լե Հավրի» նկատմամբ (4:1): Ֆրանսիայի գործող չեմպիոնների գոլերից մեկը խփվեց 11 մետրանոցից՝ դիպուկ հարվածը իրացրեց Ռանդալ Կոլո-Մուանին։