Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Խեսուս Վալյեխոն քիչ էր մնում հայտնվեր մրցակիցների պահեստայինների նստարանին։
Կիրակի օրը «Լոս Բլանկոսը» արտագնա հանդիպում անցկացրեց Լա Լիգայի առաջին տուրում «Մալյորկայի» դեմ։ 27-ամյա ֆուտբոլիստը այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ, բայց միգուցե պատրաստ էր հանդես գալ հակառակորդ թիմում։
Ըստ Madrid Xtra-ի, երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ Վալյեխոն գնացել է դեպի «Մալյորկայի» դատարկ պահեստայինների նստարանը, սակայն նրան կանգնեցրել է մարզադաշտի աշխատակիցը: Իսպանացին ծիծաղելով շրջվել է ու քայլել դեպի թիմակիցները։
«Մալյորկա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։