Հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է հեռանալ «Լիվերպուլից»:
Ինչպես հայտնում է Liverpool Echo-ն, եգիպտացին այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ անգլիական ակումբից։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ հարձակվողը 2025 թվականի ամռանը անվճար կհեռանա ներկայիս թիմից՝ որպես ազատ գործակալ։
Նշվում է, որ Սալահին «Լիվերպուլում» փոխարինողը կարող է լինել «Նյուքասլից» Էնթոնի Գորդոնը։