Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոան» մրցում է սլովակական «Ռուժոմբերոկի» դեմ խաղում։
Երկրորդ խաղակեսի 67-րդ րոպեին էլեկտրաէներգիայի անջատումով հանդիպումն ընդհատվեց։
Երևանյան ակումբը առաջին խաղակեսից հետո հաղթում է մրցակցին նվազագույն հաշվով։ Հանդիպման 3-րդ րոպեին «Նոան» բացեց խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ թիմի ու նաև մրցաշարի լավագույն ռմբարկու Գոնսալու Գրեգորիուն։
Երևանյան ակումբի գոլահարը 6 գոլ է հեղինակել «Նոայի» կազմում Կոնֆերեցիաների Լիգայի շրջանակներում 7 խաղից հետո։
«Նոա» – «Ռուժոմբերոկ», 1:0