«Բավարիայի» պաշտպանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ

«Բավարիայի» պաշտպան Յոսիպ Ստանիշիչը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ։

Այս մասին հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։ Երկուշաբթի օրը կայացած մարզման ժամանակ խորվաթն աջ ծնկի կապանի պատռվածք է ստացել:

24-ամյա Ստանիսիչը «Բավարիայի» շրջանավարտ է, որտեղ համակարգում է 16 տարեկանից։ Խորվաթիայի հավաքականի պաշտպանը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Բայերում», որի հետ հաղթել է առաջնությունը (առանց ոչ մի պարտության) և Գերմանիայի գավաթը, ինչպես նաև հասել է Եվրոպայի Լիգայի եզրափակիչը։ Մրցաշրջանի սկզբում Ստանիշիչը կարողացավ մյունխենյան ակումբի կազմում հանդես գալ «Ուլմի» դեմ գավաթային խաղում (4:0):