«Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Ժոաու Կանսելուն լավ տպավորություն չի թողել «Բարսելոնայի» իր նախկին թիմակիցների վրա։
Անցած մրցաշրջանում պորտուգալացին վարձավճարով հանդես է եկել «բլաուգրանայի» կազմում: Ինչպես տեղեկացնում է Diario SPORT-ը, թիմում շատերը դժգոհ են եղել ֆուտբոլիստի պահվածքից: Աղբյուրի համաձայն՝ Կանսելուն արհամարհանք է դրսևորել, երբ չի ընդգրկվել մեկնարկային կազմում և լավագույն հարաբերությունների մեջ չի եղել երիտասարդ թիմակիցների հետ։ Այս ամենը հատկապես զայրացրել է «Բարսելոնայի» որոշ առանցքային ֆուտբոլիստների:
Ժոաու Կանսելուն վերադարձավ «Մանչեսթեր Սիթի» նախորդ մրցաշրջանի վերջում: Պաշտպանի ապագան մնում է անորոշ։