Խամես Ռոդրիգեսը որոշել է իր նոր ակումբը: Դա կլինի «Ռայո Վալեկանոն»։
Կոլումբիացին կխզի պայմանագիրը բրազիլական «Սան Պաուլուի» հետ և կվերադառնա Լա Լիգա։ Նախկինում «Ռայոյում» հանդես է եկել կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն։
33-ամյա Խամեսը գնահատվում է հինգ միլիոն եվրո։ Ամերիկայի գավաթի վերջին խաղարկությունում նա դարձավ մրցաշարի լավագույն ասիստենտը։