«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ցանկանում է արագ պարզել թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի ծրագրերը։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Իսպանացի մասնագետի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը, և նա արդեն ակնարկել է, որ սա կարող է լինել իր վերջին մրցաշրջանը ակումբում։
Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է շարունակել համագործակցությունը Գվարդիոլայի հետ, և նրանք կնախընտրեն իմանալ մասնագետի որոշման մասին մինչև հունվար, որպեսզի սկսեն նոր մարզիչ փնտրել: