Ժոաու Ֆելիշը 6 տարվա պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ

«Չելսին» և Մադրիդի «Ատլետիկոն» պայմանավորվել են հարձակվող Ժոաւ Ֆելիշի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Ըստ աղբյուրի՝ խոսքը լիարժեք տրանսֆերի մասին է։ «Չելսիի» ղեկավարությունը նաև պայմանավորվել 1 պորտուգալացու հետ վեց տարվա պայմանագրի շուրջ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Նախորդ մրցաշրջանում Ֆելիշը վարձավճարով հանդես եկավ «Բարսելոնայում», որտեղ 44 խաղում դարձավ 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։