Դավիդ Ալաբա. «Ամբողջ աշխարհը պետք է միանա ռասիզմի դեմ պայքարին»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան խոսել է ժամանակակից աշխարհում և ֆուտբոլում առկա ռասիզմի խնդրի մասին։

«Մենք պարտավոր ենք խոսել այս մասին: Մեզ շրջապատող մարդիկ չպետք է անտարբեր մնան ռասիզմի խնդրի նկատմամբ։ Սրա վրա աչք փակելը տարբերակ չէ: Մենք պետք է պայքարենք դրա դեմ և շատ բան փոխենք։ Ամբողջ աշխարհը պետք է միանա ռասիզմի դեմ պայքարին։

Սա կրթական խնդիր է։ Սա մի բան է, որն իր արմատները վերցնում է տնից, քանի որ ծնողներն իրենց երեխաներին դաստիարակում են այսպես։ Սա է խնդրի պատճառը։

Իհարկե, ֆուտբոլը հիանալի հիմք է։ Մենք փորձում ենք լավ իմիջ ստեղծել և մաքրել այս խաղը ռասիզմից։ Բայց սա բավարար չէ։ Մեզ պետք է օգնություն ամբողջ աշխարհից, այդ թվում՝ քաղաքական գործիչներից»,- Ալաբայի խոսքերն է մեջբերում GQ Espana-ն։