Ռուի Մոտա․ «Առաջին իսկ խաղից մեզ համար նշանակություն չի ունեցել, թե ում դեմ ենք խաղում»

Այսօր կկայանա Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Նոա» – «Ռուժոմբերոկ» հանդիպումը։

«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան խոսել է սպասվող հանդիպման մասին։

«Եթե հաշվի առնենք, որ «Նոան» պատմության մեջ երբևէ չէր հաղթահարել առաջին փուլի արգելքը, իսկ հիմա որակավորման փլեյ-օֆֆ փուլում է, սա, կարծում եմ, մեծ քայլ է:

Ի սկզբանե, դա էր մեր ցանկությունը, առաջին իսկ խաղից մեզ համար նշանակություն չի ունեցել, թե ում դեմ ենք խաղում, հարգում ենք բոլոր մրցակիցներին, բայց ցանկանում ենք հաղթել մեր ճանապարհին հանդիպած բոլոր մրցակիցներին՝ անկախ նրանից, թե ինչ թիմ է, որ երկրից է. սա է մեր ուղին»։