MLS-ի «Կոլորադո» ակումբի պաշտպան Մոիս Բոմբիտոն տեղափոխվել է «Նիցա», հաղորդում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։
24-ամյա կանադացին պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի ամառ։
Բոմբիտոն «Կոլորադոյի» կազմում անցկացրել է 34 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստը 12 հանդիպում է անցկացրել Կանադայի ազգային հավաքականի կազմում։