Թիերի Անրին լքեց Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

Ֆրանսիացի նախկին հարձակվող Թիերի Անրին լքել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։

Անրիի խոսքով՝ այս որոշումը կայացրել է անձնական պատճառներով։

«Այս շքանշանը կմնա իմ կյանքի գլխավոր ձեռքբերումներից մեկը, այն ինձ մեծ հպարտություն բերեց։ Ես շնորհակալ եմ ֆեդերացիային, ֆուտբոլիստներին և երկրպագուներին այս կախարդական փորձի համար»,- Անրիի խոսքերն է մեջբերում Ֆրանսիայի հավաքականի մամուլի ծառայությունը։

Նախկինում Անրիի գլխավորությամբ մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը 2024 թվականին Փարիզում կայացած տնային Օլիմպիական խաղերում արծաթե մեդալներ էր նվաճել։