Նորբերտո Բրիասկո Բալեկյանը նոր թիմ ունի

Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը «Բոկա Խունիորսից» տեղափոխվել է արգենտինական մեկ այլ ակումբ՝ «Խիմնասիա Լա Պլատա», հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։

28-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբին միացել է վարձավճարով։

Նշվում է, որ վարձավճարը նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը։