Ջո Գոմեսը կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ թիմ

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Ջո Գոմեսը կարող է տեղափոխվել «Նյուքասլ»։

Ինչպես հայտնի դարձավ անցյալ ամիս, 27-ամյա ֆուտբոլիստը կցանկանար ուժերը փորձել այլ ակումբում։ «Նյուքասլը» լսել է անգլիացու մտադրությունների մասին, ուստի քննարկում է նրան ձեռք բերելու հնարավորությունը ընթացիկ տրանսֆերային պատուհանի վերջին օրերին, հաղորդում է լրագրող Սայմոն Ջոնսը։

Կենտրոնական պաշտպանը դեռ չի որոշել, թե որտեղ է շարունակելու կարիերան։

Ջո Գոմեսը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականից։ Ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 224 հանդիպում՝ դառնալով 9 գոլային փոխանցման հեղինակ։