«Բարսելոնայի» նորեկ Դանի Օլմոն ցանկանում է որքան հնարավոր է շուտ իր նորամուտը նշել թիմում։ Եվրոպայի չեմպիոնին իսպանական ակումբը ձեռք է բերել օգոստոսի 9-ին «Լայպցիգից», սակայն կատալոնական ակումբը չի կարողանում գրանցել ֆուտբոլիստին Լա Լիգայում։
Ինչպես հայտնում է Sport-ը՝ Օլմոն ինտենսիվ մարզումներ է անցկացնում՝ նա արդեն հասել է անհրաժեշտ ֆիզիկական վիճակին՝ խաղալու համար։ Իսպանացին հույս ունի մասնակցել շաբաթ օրը կայանալիք Լա Լիգայի երկրորդ տուրի Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ հանդիպմանը, սակայն «Բարսելոնան» պետք է շտապի գրանցվել։
Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը Իսպանիայի նոր առաջնությունը սկսեց «Վալենսիայի» նկատմամբ կամային հաղթանակով (2։1)։