«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Իվան Թոնիի տրանսֆերի վերաբերյալ

«Բրենթֆորդի» հարձակվող Իվան Թոնին չի միանա «Մանչեսթեր Յունայթեդին»։

Ինչպես հայտնում է Sky Sport-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» այլևս հետաքրքրված չէ Թոնիի ծառայություններով։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Հարձակվողի ներկայացուցիչներն արդեն քննարկում են «Ալ-Ահլիի» հետ երեք տարվա պայմանագիր կնքելու հնարավորությունը։

Իվան Թոնին Պրեմիեր Լիգայի վերջին մրցաշրջանում անցկացրած 17 խաղում դարձել է 4 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։