«Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը կարող է հեռանալ ակումբից մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։
29-ամյա ֆուտբոլիստը չէր ընդգրկվել Պրեմիեր Լիգայի առաջին տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի հայտացուցակում, որից հետո անգլիացու ներկայացուցիչները հրապարակավ դիմել են ակումբին՝ պահանջելով պարզել իրավիճակը։
Ստերլինգի ապագան «Չելսիում» այժմ անորոշ է թվում, և «Յուվենտուսը» դեռևս հետաքրքրված է նրանով, հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։
Թուրինյան թիմը կարող է բանակցություններ սկսել մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը, սակայն համաձայնության հասնելը հեշտ չի լինի ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով։