«Ատլետիկոյի» հարձակվողը կարող է տեղափոխվել Իտալիա

«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Սամուել Օմորոդիոնին։

Իսպանացին կարող էր տեղափոխվել «Չելսի», սակայն 42 միլիոն եվրո արժողությամբ տրանսֆերը վերջին պահին ձախողվեց։ Այժմ 20-ամյա ֆուտբոլիստը կարիերան շարունակելու այլ տարբերակներ է դիտարկում։

Ինչպես հայտնում է լրագրող Միրկո դի Նատալեին, «Ատլետիկոն» պատրաստ է Օմորոդիոնին 5-10 միլիոն եվրոյով վարձակալությամբ բաց թողնել՝ նրան 25-30 միլիոնով հետ գնելու պարտավորությամբ, բայց «Յուվենտուսը» դժվար թե որոշի նման քայլի գնալ։

Իսպանական ակումբը չի հաստատի վարձակալությունը առանց գնման երաշխիքի։