«Բարսելոնայի» ղեկավարությունը կարծում է, որ ակումբի համար տրանսֆերային պատուհանը դեռ փակված չէ։
«Բլաուգրանայի» մարզական տնօրեն Դեկուն և գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը դիտարկում են ձախ պաշտպանի և կիսապաշտպանի դիրքերն ուժեղացնելու տարբերակները։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում «Թոթենհեմի» 27-ամյա պաշտպան Սերխիո Ռեգիլոնի նկատմամբ։ Ընդգծվում է, որ «Բարսելոնան» շատ մոտ ապագայում կարող է նոր ձեռքբերումներ կատարել։