«Մանչեսթեր Սիթին» որոշում է կայացրել Ռոդրիի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է կրկնապատկել 28-ամյա հենակետային կիսապաշտպան Ռոդրիի աշխատավարձը՝ ֆուտբոլիստին ակումբում պահելու համար։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Սիթին» պատրաստ է իսպանացի կիսապաշտպանին շաբաթական 375 հազար ֆունտ (440 հազար եվրո) վճարել։ Այսպիսով, Ռոդրին կարող է դառնալ թիմի և Անգլիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը՝ թիմակիցներ Էրլինգ Հոլանդի և Կևին Դե Բրույնեի հետ միասին։

Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 130 միլիոն եվրո։