«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան պատասխանել է այն հարցին, թե արդյոք թիմին պետք է վինգեր Ռահիմ Ստերլինգը։
«Ես ուզում եմ տեսնել բոլոր 30 ֆուտբոլիստներին, բայց նրանց բոլորի համար տեղ չկա, ուստի ոմանք պետք է հեռանան», – Մարեսկայի խոսքերն է մեջբերում լրագրող Նիզաար Կինսելլան։
Հիշեցնենք, որ անգլիացին չէր ընդգրկվել Պրեմիեր Լիգայի 1-ին տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման (0։2) հայտացուցակում։