«Նապոլիի» մարզական տնօրենը անդրադարձել է Վիկտոր Օսիմհենի ապագային

«Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մաննան մեկնաբանել է հարձակվող Վիկտոր Օսիմհենի հնարավոր հեռանալու հետ կապված իրավիճակը։

«Օսիմհենը կարևոր ֆուտբոլիստ է, որն ունի կարևոր որակներ, և նրա ցանկությունը հասկանալի է։ Մենք ցանկանում էինք պահպանել թիմի ամբողջականությունը և ընդհանուր ընտրություն կատարեցինք: Տեսնենք, թե ինչ կլինի առաջիկա մի քանի օրվա ընթացքում։

Այսօր աղմկահարույց տեղեկատվություն տալը ճիշտ չէ, մենք նրա շրջապատի հետ աշխատում ենք լավագույն լուծումը գտնելու համար։ Նա պայմանագիր ունի ևս երկու մրցաշրջանի համար։ Եթե ​​մինչև օգոստոսի 30-ը լուծում չգտնվի, մենք կխոսենք ֆուտբոլիստի հետ»,- Մաննանի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Չելսին» հետաքրքրված է Օսիմհենի տրանսֆերով և պատրաստ է Լուկակուին ներառել նիգերիացի հարձակվողին ձեռք բերելու գործարքում։ Սակայն հաղորդվում էր, որ ակումբները չեն կարողացել պայմանավորվել տրանսֆերային գումարի շուրջ։