FourFourTwo-ը կազմել է Պրեմիեր Լիգայի պատմության լավագույն պաշտպանների վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշային աղյուսակը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը։
Երկրորդ տեղում Էշլի Քոուլն է (Չելսի, Արսենալ), լավագույն եռյակը եզրափակում է Վիրջիլ վան Դեյկը (Լիվերպուլ, Սաութհեմփթոն):
Լավագույն 10-յակում են նաև Ջոն Թերին (Չելսի), Կայլ Ուոքերը (Մանչեսթեր Սիթի, Թոթենհեմ, Ասթոն Վիլա), Վինսենթ Կոմպանին (Մանչեսթեր Սիթի), Նեմանյա Վիդիչը (Մանչեսթեր Յունայթեդ), Թոնի Ադամս (Արսենալ) և Գարի Նևիլ (Մանչեսթեր Յունայթեդ):