Էրլինգ Հոլանդ. «Երբ տեսնում եք «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանների և կիսապաշտպանների խաղը, թվում է, որ նրանք իմ կարիքը չունեն»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Պրեմիեր Լիգայի 1-ին տուրում «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:0) խոսել է թիմում իր դերի մասին։

«Ցանկանում եմ մասնակցել թիմային աշխատանքին, օգնել ֆուտբոլիստներին ավելի լավ դիրքեր գտնել խաղադաշտում:

Երբ տեսնում եք «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանների և կիսապաշտպանների խաղը, թվում է, որ նրանք իմ կարիքը չունեն: Ես կարող եմ պարզապես կանգնել խաղադաշտում և դիտել նրանց խաղը»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում BBC-ն: