Լեոն Գորեցկան մոտ է «Բավարիան» լքելուն

«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան այս ամառ կարող է հեռանալ թիմից։ Ակումբը հասկացրել է 29-ամյա ֆուտբոլիստին, որ հույսը չի դնում նրա վրա։

Ինչպես հայտնում է TZ-ը՝ Գորեցկան ամենայն հավանականությամբ չի ընդգրկվի «Գրասհոպերի» դեմ ընկերական խաղին, ինչպես նաև Բունդեսլիգայի 1-ին տուրի՝ «Վոլֆսբուրգի» հետ խաղի հայտացուցակում։

Նախկինում կիսապաշտպանը բաց էր թողել Գերմանիայի գավաթի «Ուլմի» դեմ հանդիպումը (4:0):

Լեոն Գորեցկան ակումբի 7-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։ Նրա աշխատավարձը կազմում է տարեկան 18 միլիոն եվրո։