«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսին խոսել է թիմի նորեկ Արտեմ Դովբիկի խաղի մասին:
«Առաջին խաղակեսը նրա համար հեշտ չէր, քանի որ մենք նրան շատ փոխանցումներ չկատարեցինք։
Կարծում եմ՝ նա շատ լավ խաղաց ընդմիջումից հետո, նա պայքարեց ողջ ուժով, քիչ էր մնում հաջողության հասներ, և ես վստահ եմ, որ նա դեռ շատ գոլեր կխփի»,- Դե Ռոսիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։